hide, skin, leather.
• (-շւոյ, -շեաց) «մորթ» Ղևտ. ը. 17. թ. 11. Կանոն, որից կաշանալ «կաշի գառնալ» Ոսկ. մ. ա. 5. կաշիլ կամ կաշե-1332 191. կաշեայ Խոր. հաստակաշի Վե-ցօր. 193. եօթնակաշեան Պտմ. աղէքս. նոր րառեր են կաշեղէն, կաշեգործ, կաշեգործու-թիւն, կաշեկազմ, կիսակաշի, կաշեպատ. կաշեգործարան ևն։
• = Թերևս ասորաբաբելական աշխարհից փոխառեալ մի բառ է. հմմտ. սումեր. kus «կաշի, մորթ», արաբ. [arabic word] qaš'՝ «հին մուշտակ. 2. կաշիէ վրան. 3. կաշիէ ակումբ, ակումբ մաշկեայ, կաշեայ անկողին կամ նփռոց. 4. չորացեալ տիկ ջրոյ. 5. չոր կա-շի», [arabic word] qaš'a «մուշտակի կտոր». [arabic word] qašā'a «մի կտոր չորացած կաշի», [arabic word] qaš'a «չոր մորթ», որոնց արմատն է [arabic word] qaš՝ «մի բան չորանալ, չոփ-չոր դառնալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 647)։ Փոխառութեան հարցը կապուած է անշուշտ կաշեգործութեան պատմութեան հետ. հմմտ. նաև հյ. մաշկ և մորթ բառերը։-Աճ.
• Klaproth, Asia polygl. 10I և ՆՀԲ դնում են ռուս. кожа «կաշի, մորթ» Müller SWAW 42, 254 զնդ. kaša-, որ Justi մեկնում է «ուս»։ Karolides Z︎ συγϰρ. 87 կապադովկ. kašuni «հին շոր կամ կօշիկ», սանս. kaš «մաշել», իսկ էջ 172 կապադովկ. kaši «պանիր», թրք. qayəš «փոկ», յն. ϰάς «կաշի» (Հեսիք.), ϰασσύω «կարկատել», ϰαττίς «կարկատանի կաշի» ևն։ Հիւնք. պրս. gavmēš «գոմէշ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 313 յն. γῦρος «բոլորաձև» բա-ռի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 212 զնդ. gaoš «մորթ»։ Պատահական են թրք. [arabic word] qayəš «փոկ», թթր. [arabic word] qayš, կարագաս. keš «կաշի, կեղև», ո-րոնց հետ հմմտ. ընդհանուր ֆիննական kesi (բունը kete) «մի տեսակ բարակ կաշի, մաշկ», մորդվ. ked, վոտ. ku, kud, սիրյ. ku։ Ըստ A. Ahlquist, Die Kulturwörter der Westfinnischen Sprachen (Helsingfors 1875), էջ 99 «Մուշտակաւոր անասունների մորթը պատրաստելու, նրանց պէտք եղած սպիտակութիւնը տալու կամ ներկելու արհեստը հին ժամանակներից ծանօթ է հիւսիսային բևեռային բնակիչներին և իրենց լեզուներն էլ շատ ճոխ են այս
• գործին վերաբերեալ այլևայլ բառերով և անուններով»։
• ԳՒՌ.-Ագ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կաշի, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաշի, Տիգ. գmշի, Ոզմ. կաշէ, Հճ. Զթ. գէշի, Սվեդ. գիշա։ Նոր բառեր են կաշեգին, կաշաթև կաշեհան.-կովկասեան բարբառնեռում ա-ծանցման ժամանակ դառնում է կաշվ-, ինչ. սեռ. կաշվի, կաշվեղէն, կաշվեհան, կաշվա-չ ին։
• ՓՈԽ.-Scheftelowitz BВ 69, 70 հայե-րէն կաշի «պղինձ» բառից փոխառեալ է համարում ասուր. kimaš «պղինձ» և աւելի հեռու՝ սանս. tamsa «բրոնզ», պալի kamso «մետաղ, բրոնզ», հպրուս. kassoje «արոյր» և Ցելեբեան թերակղզու հր-արևմտեան Bu-gier-ների լեզուով՝ gessa «մետաղ, բրոնզ»։ -Դժբախտաբար չկայ հայ. կաշի «պղինձ» ձևով մի բառ և չգիտեմ թէ ի՛նչ թիւրիմա-ցութեան արդիւնք է։